-
28.10.2023|
21:29
Մեծ աշխարհ է,
միշտ կլինի ինչ-որ մեկը,
որ կնայի աչքերիդ մեջ
ու քեզ կասի սիրուն խոսքեր,
բայց կատարել չի հասցնի...
-
26.10.2023|
22:09
Ճանապարհները կեռմաններ չունեն,
փխրուն հողի մեջ ոտքեր կան ճաքած:
Ես չհասկացա՝ ծանոթ հնչյու՞ն եմ,
թե՞ ծիրանենի՝ հողի մեջ աճած...
-
23.10.2023|
22:12
Թավուտում գիշերը ծառ ընկավ:
Կայծա՞կն էր խփել,
արմա՞տն էր թույլ,
թե՞ պարզապես չէր կարող այլևս ապրել...
-
21.10.2023|
22:08
Ե՞րբ քարացա:
Երբ էլ լաց լինելը չօգնե՞ց,
թե՞ երբ աղի արտասուքը ներս հոսեց՝
դուրս ցայտելու փոխարեն...
-
19.10.2023|
22:56
Ծաղրածուն, ծաղրածուն,
հավի նման կչկչան,
կուտ է ուտում իր թառից,
բայց ձուն հեռվում է ածում...
-
17.10.2023|
22:32
Ինչքա՜ն աչքեր կան խուփ,
որ նայում են Աստծուն`
ինչքա՜ն աչքեր...
-
15.10.2023|
22:38
Սա այն միակ քաղաքն է, որ կարող է մեզ հանդուրժել, այն տեղն է, որտեղ մեր մեղքը եղածից փոքր է երևում, մեր սերը` եղածից մեծ, մեր էությունը` եղածից լուսավոր...
-
13.10.2023|
22:48
Քնելուց առաջ բարձս թափ տվեցի. մի ամսվա երազ թափվեց միջից։ Ես էլ ասում եմ՝ ու՞ր են գնում երազներս. դու մի ասա, բարձի մեջ են թաքնվում...
-
10.10.2023|
23:13
Ներկայումս բոլոր սերերը բանտվել են,
չէի ասի, թե միայն քեզ եմ սիրում, իմ հայրենիք,
որովհետև շաբաթ-կիրակի քեզ սիրում եմ թոռնիկներիս նման,
երկուշաբթի՝ իմ չապրած կյանքի գնով եմ սիրում...
-
08.10.2023|
23:11
Եթե դեռ ողջ եմ ես,
ու՞ր են իմ բառերը,
որ հայրենի երկրիս
հարությունն ավետեն...